Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Միասին նշեցին Մեծ հաղթանակի տարեդարձը

Միասին նշեցին Մեծ հաղթանակի տարեդարձը
19.05.2009 | 00:00

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 64-րդ տարեդարձի կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած միջոցառումները մայիսի 9-ով չեն ավարտվել։ Մայիսի 17-ին ԲՀԿ նախագահը հերթական յուրօրինակ միջոցառումն էր կազմակերպել։ Հայաստան են հրավիրվել 2-րդ համաշխարհայինի ռուս վետերաններ, ովքեր Երկրորդ աշխարհամարտի հայ վետերանների հետ նշել են Մեծ հաղթանակի տարեդարձը։
Ողջունելով հայ և ռուս վետերաններին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Մեծ հայրենականի վետերանների սխրանքը բոլորն են հիշում և գնահատում, իսկ զոհերի հիշատակը մշտապես վառ է մնալու բոլորի սրտերում:
ԲՀԿ նախագահը հայ և ռուս վետերանների համար իրապես գեղեցիկ ու հիշարժան օր էր կազմակերպել, օր, որ հավերժ կմնա նրանց հիշողության մեջ։ Ի դեպ, ռուս վետերանները ևս ձեռնունայն չէին եկել: ՌԴ ՆԳՆ նախարարության վետերանների միության անունից հայ 5 վետերաններ շքանշաններ ստացան, այնուհետև հայ 15 վետերաններ արժանացան Համաշխարհային գլոբալ անվտանգության ակադեմիայի պատվո շքանշանների: Միջոցառմանն իր շնորհավորական ուղերձն էր հղել Պատերազմի և ռազմական ծառայության վետերանների համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ավիացիայի մարշալ Ա. Ն. Եֆիմովը։ ՈՒղերձում մասնավորապես ասված էր. «Եղբայրական Հայաստանի Հանրապետության թանկագին վետերաններ, Ռուսաստանի պատերազմի և զինվորական ծառայության վետերանների և անձամբ իմ անունից ընդունեք ամենասրտագին շնորհավորանքը հրաշալի տոնի՝ գերմանաֆաշիստական զավթիչների դեմ ողջ խորհրդային ժողովրդի Մեծ հաղթանակի օրվա կապակցությամբ։
Այս հիշարժան տարեթիվը գնալով հեռանում է դեպի պատմության խորքը։ Սակայն շնորհակալ մարդկությունը երբեք չի մոռանա խորհրդային ժողովրդի և նրա փառապանծ բանակի հայրենասիրական ու ինտերնացիոնալ սխրանքը։ Հայաստանի ռազմիկները շոշափելի ներդրում են ունեցել այդ հաղթանակի մեջ` ցուցաբերելով արիության, սխրանքի և հերոսության օրինակներ։ Խորհրդային Միության հերոսների և մարշալների թվով հայ ռազմիկները զբաղեցնում են առաջին տեղերից մեկը՝ բնակչության համամասնությամբ։ Մենք ուրախ և հպարտ ենք Ռուսաստանի և Հայաստանի բազմադարյա բարեկամությամբ, որը տարիների հետ դառնում է է՛լ ավելի ամուր և արդյունավետ՝ ի փառս մեր ժողովուրդների։ Հայաստանի բոլոր վետերաններին մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան բարեկեցություն, բարություն, երջանկություն և հաջողություն՝ աճող սերունդների հայրենասիրական դաստիարակության գործում»։

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ